ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

ՀԻՄԱ ԵՂԵ՞Լ Է, ԹԵ՞ ՉԻ ԵՂԵԼ

ՀԻՄԱ ԵՂԵ՞Լ Է, ԹԵ՞ ՉԻ ԵՂԵԼ
02.09.2008 | 00:00

Հայաստան-Վրաստան երկաթուղային փոխադրումները ողջ ծավալով վերականգնված են: Այս մասին հայտարարել է ՀՀ կապի և տրանսպորտի նախարարության մամլո խոսնակ Սուսաննա Տոնոյանը, հիշեցնելով, որ նախկին գրաֆիկը խախտվել էր Գորիի մերձակայքում գտնվող կամրջի պայթյունի պատճառով: Ըստ նույն աղբյուրի` սեպտեմբերի 1-ին Հայաստան է բերվել մոտ 40 վագոն բեռ, այդ թվում` 3 ցիստեռն բենզին, 14 վագոն խառը բեռներ և 23 վագոն ցորեն:
Ի դեպ, օրեր առաջ բեռնափոխադրումների և դրա հետ կապված` ընդդիմության մեղադրանքներին էր անդրադարձել նաև վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով, հավանաբար, սկսել է անձի երկվություն ապրել: Ինչո՞ւ, որովհետև նախ՝ նշեց, թե «ոչ մի ճգնաժամ էլ չի եղել բեռնափոխադրումների հետ կապված, ոչ մի քաղաքացի այն իր մաշկի վրա չի զգացել, և ընդդիմության մեղադրանքը` նախկին տարիները հիշելու և իրենց կողմից ավելի լավ կառավարելու հետ կապված, միայն ժպիտ է առաջացնում», հետո էլ նշեց, թե երկրում… արտակարգ դրություն է եղել, փաստորեն, և շատ տխուր է, որ, ի տարբերություն վրացիների և ռուսների, որոնք միավորվեցին իրենց կառավարությունների հետ, մեր ընդդիմությունն իրեն ահա այդքան վատ պահեց: Հիմա հարց է առաջանում` եթե ճգնաժամ չի եղել, ինչո՞ւ երկրում ալյուր ու բենզին չկար, ինչո՞ւ էր օպերատիվ խումբ կազմվել, և ինչո՞ւ վարչապետը փորձանքից մի կերպ պրծած մարդու ոչ խաղաղ տեսք ուներ: Եթե կար, առավել ևս` արտակարգ դրություն էր` ինչո՞ւ, ուրեմն, չէր հայտարարվում արտակարգ դրության մասին…
Գ. Ս.

Դիտվել է՝ 5349

Մեկնաբանություններ